Որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողության կատարումից ձեռնպահ մնալուն ուղղված վարչական ակտը կարող է հարկադրաբար ի կատար ածվել ստորև նշված հարկադրանքի միջոցների կիրառմամբ:
Հարկադրանքի միջոցներն են`
ա) գործողությունն այլ անձի կողմից կատարելը (փոխարինող գործողություն).
բ) տուգանքը.
գ) անմիջական հարկադրանքը:
Հարկադրանքի միջոցը պետք է համաչափ լինի դրա նպատակին: Հարկադրանքի միջոցը պետք է ընտրվի այնպես, որպեսզի պարտավոր անձի և հանրության վնասները հասցվեն նվազագույնի:
Վարչական ակտի հարկադիր կատարումն իրականացնում է այդ ակտն ընդունած վարչական մարմինը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Վարչական ակտն ընդունած մարմինն ի կատար է ածում նաև բողոքների վերաբերյալ վերադաս վարչական մարմնի ընդունած վարչական ակտերը: