Հովիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը․ պաշտպան

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից Iravaban.net-ին հայտնել էին, որ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Վերջինս ձերբակալվել է մի քանի դրվագով՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցության մեղադրանքներով:

Վերջինիս պաշտպան Երեմ Սարգսյանը ֆեսյբուքյան իր էջում հայնտել է, որ շուրջ 7 ժամ տևած դատական նիստում մանրամասն ներկայացրել են մեղադրանքն անհիմն լինելու, այն հաստատող ապացույցներ քրեական վարույթում չլինելու վերաբերյալ իրենց փաստարկված հիմնավորումները․ «Ինչպես նաև այն, որ Հովիկ Աբրահամյանին նախկինում ևս նույն հոդվածներով մեղադրանք էր ներկայացված և խափանման միջոց էր կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը, որի պարագայում նա մշտապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, այդ 7 տարիների ընթացքում գործի քննությանը որևէ կերպ չի խոչընդոտել, ուստի դեռևս 2018-2019 թվականների ըթնացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա ներկայումս ներկայացված մեղադրանքով նրան կալանավորելու միջնորդություն ներկայացնելը բացարձակ անօրինական է։

Միջնորդության քննության արդյունքում դատարանը որոշել է մերժել Հովիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել