Վնասվել են բնակելի շենքեր, շինություններ, էլեկտրահաղորդման գծեր․ Արթիկի համայնքապետարան

Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։ Այս մասին հայտնում են համայնաքապետարանից։

Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ոլորտային պատասխանատուների հետ տեղում անմիջապես ծանոթանալով պատճառված նախնական վնասներին, հանձնարարել է ստեղծել հանձնաժողով` վնասի նախնական չափերն ուսումնասիրելու նպատակով։

Պտտահողմի պատճառած վնասների վերաբերյալ հավելյալ տեղեկություն ունենալու դեպքում` խնդրում են զանգահարել`094-52-10-03։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել