Հունիսի 14-ին` ժամը 19։09-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ գյուղի մոտակա լողափից քաղաքացիները ռետինե նավակով հեռացել են ափից և չեն կարողանում ափ վերադառնալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ջրափրկարարները ջրային պարեկների հետ համատեղ քաղաքացիներին և ռետինե նավակը դուրս են բերել Դրախտիկ գյուղի մոտակա լողափ։