Վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր․ ՆԳՆ-ից հայտնում են

Հունիսի 14-ին, ժամը 19:30-ից սկսած մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Արագածոտնի, Լոռու, Շիրակի մարզերում դիտվել է քամու ուժգնացում՝ 17-32 մ/վ արագությամբ, ինչի հետևանքով վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր՝ վնասելով մոտակայքում կայանած ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

Բոլոր դեպքերին Փրկարար ծառայությունը սահմանված կարգով իրականացնում է արձագանքում։

Տեսանյութերը՝ մեր Telegram-ի ալիքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել