Էմմա Ավագյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի հունիսի 13-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 9-ի ԲԴԽ-39-Ո-83 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Էմմա ԱՎԱԳՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր»,-նշված է որոշման մեջ։