ԱԱԾ-ն հաղորդում է՝ Իրանի և հարակից որոշ երկրների օդային տարածքների փակմամբ պայմանավորված՝ մի շարք միջազգային ավիաթռիչքներ հարկադրված վայրէջքներ են կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և տարածաշրջանի այլ երկրների օդանավակայաններում։
Այս հանգամանքով ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Բաքվի օդանավակայանում։ Նույն իրավիճակով պայմանավորված, Ադրբեջանի քաղաքացիներ հայտնվել են «Զվարթնոց» օդանավակայանում։
«Ստեղծված իրավիճակով պայմանավորված ՀՀ պետական կառույցները իրականացնում են հետևողական աշխատանք», -հայտնում է ԱԱԾ-ն՝ այլ տեղեկություններ չհայտնելով։