Եկեղեցին պետք է ցուցաբերի քաղաքական չեզոքություն, իսկ պետությունը խուսափի եկեղեցու ընթացակարգերին միջամտելուց. Հանրային խորհրդի հայտարարությունը

Հանրային խորհուրդը հայտարարություն է տարածել Հայաստանի իշխանությունների և հոգևոր դասի որոշ շրջանակների տարաձայնությունների վերաբերյալ:

Կառույցը ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է բացառապես գործող օրենքներում ամրագրված դրույթների ու սկզբունքների համատեքստում:

«Ըստ այդմ, եկեղեցին և հոգևորականները պետք է ցուցաբերեն քաղաքական չեզոքություն, իսկ պետությունն իր հերթին պետք է խուսափի եկեղեցու ներքին ընթացակարգերին միջամտելուց»,- ասվում է հաղորդագրությունում։

Խորհուրդը վերահաստատում է իր հանձնառությունը՝ որպես հասարակական երկխոսության հարթակ նպաստելու հանրային նշանակության խնդիրների կառուցողական քննարկմանը և կարգավորման ճանապարհների որոնմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել