Դիպլոմի տրամադրման համար շրջանավարտին անօրինական կերպով վճարման պահանջ է ներկայացվել․ Կրթության տեսչական մարմին

Կրթության տեսչական մարմնում վարչական վարույթ է հարուցվել շրջանավարտի ծնողի դիմումի հիման վրա։

«Տեսչական մարմինը քաղաքացու դիմումի հիման վրա հարուցել է վարչական վարույթ Սյունիքի մարզի N քոլեջում։

Վարույթի արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ՝

  • դիպլոմի տրամադրման համար շրջանավարտին անօրինական կերպով վճարման պահանջ է ներկայացվել,
  • դիպլոմը և ներդիրը ստորագրված չեն եղել լիազորված անձանց կողմից՝ խախտելով հաստատված կարգը,
  • քոլեջը լիազոր մարմնին չի ներկայացրել դիպլոմների բաշխման վերաբերյալ պատշաճ հաշվետվություն՝ շրջանավարտի սեռի, ծննդյան տվյալների, ընդունման/ավարտման հրամանների, անձնագրային տվյալների վերաբերյալ տեղեկություններով։

Արդյունքում՝ Տեսչական մարմինը կարգադրել է քոլեջին՝

  • անձնագրի կամ լիազորագրի ներկայացման դեպքում դիպլոմը տրամադրել շրջանավարտին կամ նրա լիազորած անձին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով,
  • 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել կատարման մասին։

Այս վարչական ակտը կարևոր նախադեպ է՝ ուսումնական հաստատություններում պատասխանատվության և իրավական հստակության ապահովման տեսանկյունից։ Ուսանողի իրավունքը չի կարող խաթարվել անօրինական վճարումների պահանջով կամ անփույթ փաստաթղթային գործառնությունների հետևանքով»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել