ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է Իրանի վրա հարձակումը

Իրանի դեմ միակողմանի հարձակումը խոր մտահոգություն է առաջացնում։ Այս մասին նշվում է ՀՀ ԱԳ նախարարության հայտարարության մեջ։

«Այն հատկապես վտանգավոր է բանակցային հաջորդ փուլի նախաշեմին, քանի որ սպառնում է ոչ միայն խաղաղ գործընթացին, այլև տարածաշրջանային կայունությանը և գլոբալ խաղաղությանը։

Մենք դատապարտում ենք նման գործողությունները և կոչ ենք անում անմիջապես դադարեցնել թշնամական գործողությունները ու հետևել միջազգային իրավունքի նորմերին»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել