«Փախնողները շատացել են»․ Հայկ Սարգսյանը՝ բանակից գումարով ազատվելու նախագիծը ներկայացրեց

Զորակոչի ենթակա քաղաքացիների 69 տոկոսը չի զորակոչվել բանակ, զորակոչվել է 31,4 տոկոսը։ Սա հրապարակվել է, և սրա մասին մի քանի անգամ խոսել ենք, թվերը մոտարկված թվեր են։

Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Մենք տեսնում ենք, որ զորակոչի հետ կապված ունենք լրջագույն խնդիր, քանի որ մեր զորակոչի ենթակաների 31,4 տոկոսին ենք կարողացել տանել պարտադիր զինվորական ծառայության։ Ինչպե՞ս է ստացվում, որ մենք չենք կարողացել զորակոչել շուրջ 69 տոկոսի»,-ասաց նա։

Սարգսյանը գրատախտակի վրա գծապատկերով ցույց տվեց չզորակոչվածների ընդհանուր պատկերը՝ 100 տոկոսով, և նշեց, որ նրանցից 80-82 տոկոսը չեն զորացրվել առողջական խնդիրների պատճառով կամ պատրվակով։ Շատացել են նաև ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու տեմպերը։

«Մենք օրենսդրության մեջ արդեն ունենք 15 միլիոն դրամը՝ ծառայության չանցնելու դիմաց վճարը, որը ընդունել ենք 2024 թվականին։

Այդ օրենքն ասում է, որ 27-37 տարեկան քաղաքացին կարող է ծառայել 0 օր և վճարել 15 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս և վճարել 8 միլիոն դրամ, ծառայել 6 ամիս և վճարել 5 միլիոն դրամ։  Ծառայել 12 ամիս՝ վճարել 2,5 միլիոն դրամ։ Օրենքից օգտվել է շուրջ 100 քաղաքացի»,-նշեց Հայկ Սարգսյանը։

Առաջարկվում է նաև որոշ առողջական խնդիրների դեպքում զորակոչվել՝ որոշ սահմանափակումներով, սահմանային տարիք 27-ը դարձնել 32։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել