«Դրանք կեղծ են և մտացածին»․ Անվտանգության խորհրդից հերքում են

Հունիսի 10-ին Hraparak.am կայքում հրապարակված «Հաջիևն ու Արմեն Գրիգորյանն արդեն գծել են սահմանը. ըստ նախագծի` հակառակորդին է հանձնվելու ևս 180 ք/կմ», հունիսի 11-ին հրապարակված «Մոտ 6 անգամ ավելի տարածք հանձնելու ենք, քան ստանանք. քարտեզ» և հունիսի 12-ին հարպարակված «Սահմանազատման արդյունքում ավելի շատ հանձնելու ենք, քան ստանանք. քարտեզ 2» հոդվածներում ներկայացված տեղեկությունները բացարձակ աղերս չունեն իրականության հետ՝ դրանք կեղծ են և մտացածին: Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդից։

«Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ աշխատանքների շրջանակներում, որը հայկական կողմից նախագահում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ ադրբեջանական կողմից՝ Շահին Մուստաֆաևը:

Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ ցանկացած հարց, որն առնչվում է սահմանազատման գործընթացին՝ քննարկվում է բացառապես վերոնշյալ հանձնաժողովի շրջանակներում»,-նշվում է հերքման տեքստում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել