«Մենք անլուրջ մարդիկ չենք, մինչև վերջ գնալու ենք»․ ընդդիմության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյան

Լրագրողների հետ զրույցում ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը պատասխանել է այն հարցին, թե արդյոք հնարավոր է համարում իմփիչմենթի գործընթացը։

«Եթե մենք հնարավոր չհամարենք այդ գործընթացը, ինչի՞ ենք մտել դրա մեջ, այո՛, հնարավոր համարում ենք, և այդ գործընթացը տանելու ենք մինչև վերջ՝ ունենալով հաղթական ելք»,-ասել է նա։

Համբարձումյան հայտնել է՝ երկու խմբակցությունների հետ բանակցություններ պետք է լինեն, և երբ հայտնի լինեն արդյունքները, մանրամասներ կհայտնի։

Լրագրողի այն հարցին, որ մարդիկ անլուրջ են վերաբերում այս ամենին և պետք է ինքը չմտներ այս գործընթացի մեջ․ վերջինս պատասխանեց․ «Մենք անլուրջ մարդիկ չենք, հետևաբար ինչ անում ենք, շատ լուրջ և տրամադրված ենք անում, վստահեցնում եմ՝ մինչև վերջ գնալու ենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել