Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորի և Երևանի որոշ հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 13-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հակոբյան, Կամոյի, Զորավար Անդրանիկի, Սայաթ-Նովայի, Մելիքյան, Այվազովսկու, Լագեր, Նաիրի փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, Սպիտակ քաղաքի Սովխոզային և Քըրք Քըրքորյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ թաղամասի 20-րդ փողոցի թիվ 2, 7-րդ փողոցի թիվ 1/1, 24-րդ փողոցի թիվ 1-ից 19 հասցեների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել