Եկեք ի սկզբանե տարանջատենք մեր հավաքի նպատակը։ Սա քաղաքական հավաք չէ, սա զուտ հավաք է՝ ի աջակցություն Հայ Առաքելական սուրբ եկեղեցու և մեր Վեհափառի։
Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Որևէ մեկի մտքով չէր անցնի, որ մի օր մենք ոտքի կգանգնենք մետ եկեղեցու պաշտպանության համար։ Ամենավատ երազում չէինք կարող նման բան տեսնել։ Տեսանք Արցախի կորուստ, տեսանք հազարավոր զոհեր, տեսանք հայրենիքի ուրացում։
Կարծում եմ՝ ժողովուրդն այսօր մեծ բազմությամբ կլինի այստեղ և իր աջակցությունը կհայտնի Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն և Վեհափառին։ Իշխանությունը կտեսնի, որ եկեղեցին ունի իր նվիրյալները և պաշտպանները»,-նշեց Վանեցյանը։
Հիշեցնենք՝ ժամը 01:00-ին Վեհափառ Հայրապետը վերադառնալու է Երևան։ Արթուր Վանեցյանի առաջարկով՝ քաղաքացիները օդանավակայան են եկել՝ դիմավորելու Կաթողիկոսին։