«Ցնցված ենք Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած կրակոցներից»․ Ավստրիայի դպրոցներից մեկում առնվազն 10 հոգի սպանվել է

Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել։ Ըստ ԶԼՄ-ներում առկա տեղեկությունների՝ զոհվել է առնվազն 10 մարդ, իսկ կրակ բացողը ինքնասպան է եղել։ Նշվում է, որ նա դպրոցի աշակերտ էր։ Հրաձգությունը տեղի է ունեցել երկու տարբեր դասարաններում, իսկ դրդապատճառները դեռևս անհայտ են։

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է կատարվածի առնչությամբ։

«Ցնցված ենք Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած կրակոցներից։

Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին այս սարսափելի ողբերգության կապակցությամբ։ Մեր մտքերը նրանց և ավստրիացի ժողովրդի հետ են»,-նշված է արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել