Քննարկվել է նաև միջուկային էներգիայի անվտանգ օգտագործման ուղղությամբ շարունակական աշխատանքները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցության հարցեր՝ ներառյալ միջուկային էներգիայի անվտանգ օգտագործման ուղղությամբ շարունակական աշխատանքները, միջուկային գիտության և տեխնոլոգիաների զարգացման միջոցով ընձեռնվող հնարավորությունների արդյունավետ իրացումը։

Անդրադարձ է կատարվել ատոմային էներգիայի ոլորտում Հայաստանի կառավարության առաջնահերթություններն և միջազգային գործընկերների հետ համագործակցությանը։

Արարատ Միրզոյանը և Ռաֆայել Գրոսսին մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել