Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Հունիսի 10-ին, ժամը 15։08-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքում՝ սպորտդպրոցի մոտակայքում, ավտոմեքենան սահել և ընկել է Չիչխան գետը․ ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները գետից դուրս են բերել Opel մակնիշի ավտոմեքենան․ տուժածներ չկան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել