Պատիժը՝ կեղծ սնանկության համար

Նշենք, որ կեղծ սնանկությունը՝ պարտապանի հիմնադիրների (մասնակիցների) կամ նրան՝ կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող այլ անձանց, այդ թվում՝ պարտապանի ղեկավարի, հավասարապես՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ կողմից սնանկության հատկանիշների բացակայության պայմաններում սեփական սնանկության ճանաչման մասին հայցադիմում ներկայացնելը՝ պարտատերերին մոլորեցնելու և նրանց պահանջների բավարարման հետաձգում, տարաժամկետում, նվազեցում, սառեցում կամ մորատորիում ստանալու, հավասարապես նաև պարտքերի չվճարման նպատակով, և եթե պարտապանին կամ պարտատերերին պատճառվել է խոշոր վնաս՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով կամ կալանքով` 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել