Գույների բազմազանություն, ինքնատիպ ոճ, 90-ականներից մինչ օրս ստեղծված գործեր․ հունիսի 6-ին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ նկարիչ Ալբերտ Հակոբյանի «Գույնից իդեա-իդեայից գույն» խորագրով անհատական ցուցահանդեսը, որը բաց կլինի մինչև հունիսի 22-ը։
Վարպետ Հակոբյանի վրձնահարվածները ոչ թե օրինաչափությամբ, այլ ներքին մղումով են ստեղծում այն, ինչ զգում է նրա հոգին, ինչը չի կարելի բառերով արտահայտել։ Նա նստում է կտավի դիմաց, բայց երբեք չգիտի՝ ի՞նչ կստացվի․ այն, թե ինչ պատմություն, թեմատիկա, գույներ կտեսնեն նկարներում, թողնում է դիտողի ընկալմանը։
Ցուցահանդեսին ներկա հյուրերը, արվեստագետները, նկարչի ընկերներն ու այցելուները հիացմունքով են խոսում Ալբերտ Հակոբյանի թե՛ վաղ շրջանի, և թե՛ նոր գործերի մասին, իրենց համար առնանձնացնում հոգեհարազատ նկարները։
«Գույնից իդեա-իդեայից գույն» խորագրով անհատական ցուցահանդեսը արվեստագետների համար նորովի ստեղծագործելու, նկարչության մեջ նոր գույներ բացահայտելու լավագույն օրինակներից մեկն է։
Անհատական ցուցահանդեսը բաց է արվեստով հետաքրքրվողների համար։
Մանրամասները՝ տեսանյութում։