4 տարի անց վերջնականապես ավարտվեց պրոֆեսոր Արմեն Չարչյանի քրեական գործը․ փաստաբան

4 տարի անց վերջնականապես ավարտվեց պրոֆեսոր Արմեն Չարչյանի քրեական գործը, որը պսակվեց հաջողությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Վճռաբեկ դատարանը որոշում կայացրեց ՀՀ գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունելը մերժել, ինչը նշանակում է, որ Արմեն Չարչյանի նկատմամբ պայմանականորեն չկիրառված պատիժը մնաց ուժի մեջ։ Բացառիկ ՄԱՐԴ, շատերի կյանքը փրկած հրաշագործ Չարչյանը չի ազատազրկվի։ Պրոֆեսոր իմ համար մեծագույն պատիվ էր անցնել Ձեր հետ այս դժվար ճանապարհը։ Տերը օգնական»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել