Հունիսի 12-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Ալավերդի և Սպիտակ քաղաքների որոշ հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 12-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի թիվ 1, 2, 34 բազմաբնակարան շենքերի, Երևանյան խճուղու առանձնատների գազասպառողների, Սպիտակ քաղաքի Ոփյան, Չարենցի, Շահումյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել