Հակակոռուպցիոն կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննիչը սեփական դիմումի հիման վրա ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը կոմիտեի հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ռաֆայել Ամիրխանյանի հունիսի 5-ի դիմումի հիման վրա վերջինիս զբաղեցրած պաշտոնից ազատման հրաման է ստորագրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել