Հակակոռուպցիոն դատարանը երկարացրել է Արմեն Աշոտյանի նկատմամբ տնային կալանքը

Հակակոռուպցիոն դատարանը ևս 2 ամսով երկարացրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքը:

«Արմենպրես»-ի  հետ զրույցում այս մասին հայտնեց Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Արմեն Աշոտյանի գործով հերթական նիստի ժամանակ դատավոր Վահե Դոլմազյանը մերժել է  տնային կալանքը վերացնելու  Աշոտյանի փաստաբանների միջնորդությունը:  ՀՀԿ փոխնախագահի տնային կալանքը կգործի մինչև օգոստոսի 11-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել