Երբ աչքիդ առաջ հերոսներն են կենդանանում․ 3D նկարների շունչն ու պատմությունը՝ AVEONA UNIVERSE ինքնատիպ ցուցահանդեսին

«Փյունիկ» զարգացման կենտրոնում տեղի ունեցավ  կոմպոզիտոր և 3D նկարիչ Արեգ Պանյանի հեղինակային AVEONA UNIVERSE ցուցահանդեսը։

Այն բաց կլինի մինչև հունիսի 11-ը։ Ցուցահանդեսին ներկայացվելու են «Ավեոնա» հնգամաս սագայի հերոսները, հեղինակներ՝ Զարուհի Միկոյան, Արեգ Պանյան: Ստեղծման առաջին իսկ օրվանից հեղինակների նպատակն ու երազանքն է եղել գրքի էկրանավորումը:

Iravaban.net-ի հետ զրույցում Արեգ Պանյանն ու Զարուհի Միկոյանը պատմել են ստեղծագործական ճանապարհի մասին, ինչի հիմքում ընկած է Արեգ Պանյանի երաժշտական ստեղծագործությունը՝ «Կասիոպեացիներ.Ավեոնա»՝ գրված 2019թ., որը սահմանել է 3 ռեկորդ ու գրանցվել Դյուցազնագրքում: Վերջինի լիբրետոյի հիման վրա հետագայում գրվեց «Ավեոնա» սագայի առաջին գիրքը, որի շնորհանդեսը կայացավ 2023թ. Նարեկացի արվեստի կենտրոնում:

«Ֆանտաստիկա, դրամա, հոգեբանական թրիլլեր, դետեկտիվ․ սրանք այն ժանրերն են, որոնց պատկանում է գիրքը։ Ընդհանուր սագայի ընթացքում ընթերցողին 60 կերպար է հանդիպում, և ամեն կերպար պարտադրելու է իր ոճը լեզվի, արտաքինի, հագուստի և աառումով»,-ասաց Զարուհի Միկոյանը։

Ցուցահանդեսը հնարավորություն է տալու տեսնելու՝ ինչպես են կենդանանում հերոսները, և ունկնդրելու յուրաքանչյուր կերպարին բնութագրող երաժշտությունը: Հասցեն՝ Բուզանդ 3/1։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել