Բարձրագույն դատական խորհուրդը այսօր՝ հունիսի 9-ին, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ խորհրդի մեկ այլ որոշմամբ դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները դադարեցվել են, որոշեց մերժել վերջինիս կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը։
Iravaban.net-ն ավելի վաղ հայտնել էր, որ դատավորի լիազորությունները դադարեցնելու համար հիմք է հանդիսացել «Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի գրությունը։
«․․․Դատավորի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվում են, եթե նա ունի դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդություն կամ վիճակ, որի հետևանքով այլևս ի վիճակի չէ կատարելու դատավորի լիազորությունները կամ հրաժարվել է անցնել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պարտադիր բժշկական զննությունը»,-նշվում է որոշման մեջ: