Ամերիկացի ռադիոհաղորդավար Թադդեուս Մետյուզային ձերբակալել են այն բանից հետո, երբ նա Facebook-ում <<Like>> է նշել իր նախկին ընկերուհու տեղադրած տեսաֆիլմին:
Բանն այն է, որ մինչ այդ ընկերուհին հասել էր այն բանի, որ դատարանն արգելել էր Մետյուզային շփվել իր հետ:
Ուստի կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ <<Like>> նշելն իրենից ենթադրում է, որ նախկին ընկերը չի ենթարկվում դատարանի որոշմանը:
Արդյունքիոում ռադիոհաղրոդավարին անմիջապես ձերբակալում են և առաջադրում մեղադրանք, թեև հետագայում նրան ազատ են արձակում 1000$ գրավի դիմաց: