«Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ այս անգամ անհատական ցուցահանդես ունեցան Lana Art Studio-ի հիմնադիրն ու սաները։ Iravaban.net-ի հետ զրույցում նրանք պատմել են ցուցահանդեսից ստացած տպավորությունների մասին։
Այն մյուս ցուցահանդեսներից տարբերվեց նրանով, որ նվիրված էր Երեխաների պաշտպանության օրվան՝ Հունիսի 1-ին։ Ստուդիան գործում է Արարատում, հիմնադրվել է 2019 թվականին՝ մարզերում մշակույթի նկատմամբ հետաքրքրասիրությունը բարձրացնելու նպատակով։
«Մեզ մոտ ընդունելությունը 4 տարեկանից է, ունենք թե՛ սիրողական, թե՛ պրոֆեսիոնալ խմբեր։ Կրթությունը 7-ամյա է, այդ 7 տարիների ընթացքում երեխան ունենում է ընդհանուր գիտելիքներ կերպարվեստի մասին, որպեսզի ինքը հետագայում կարողանա հեշտ կողմնորոշվել՝ նկարչության որ ճյուղով է ցանկանում շարունակել կրթությունը»,-ասաց ստուդիայի հիմնադիր Սվետլաննա Կարապետյանը՝ նշելով, որ «Փյունիկ» զարգացման կենտրոնից դեռ ամիսներ առաջ էին հրավեր ստացել, որպեսզի ստուդիայի սաները ներկայանան իրենց ցուցահանդեսով։
Մանրամասները՝ տեսանյութերում։