ԶՈւ պատվո պահակային վաշտի զինծառայողների շարքը համալրելու նպատակով ՊՆ-ն ընտրություն կանցկացնի

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2025 թվականի ամառային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ԶՈւ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին։

Զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում հետևյալ ժամանակացույցով.

ա) 2025 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի զինվորական կոմիսարիատների զորակոչիկներից,

բ) 2025 թվականի հուլիսի 10-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի մարզային զինվորական կոմիսարիատների զորակոչիկներից։

Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող, զորակոչի ենթակա քաղաքացիները դիմումների ներկայացման կամ այլ հարցերի համար կարող են դիմել հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել