«Լավ գիտեն՝ ինչ են արել մեր երկրի հետ, դրա համար էլ անհանգստանում են»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու առաջարկ է ներկայացվել ու վարչապետի թեկնածու է առաջադրվել ՀՀԿ Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանը։

Մեկնարկած գործընթացին ու իշխանության անհանգստությանն է քիչ առաջ անդրադարձել «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Այն, որ անվստահության գործընթացի վերաբերյալ մարդիկ բազմաթիվ հարցեր կարող են ունենալ, զարմանալի չէ, որովհետև իրավական-քաղաքական առումով այն բազմաթիվ առանձնահատկություններ ունի:

Մեծ առումով, նման լուրջ գործընթացը 1-2 քայլանի կոմբինացիաներով չի կարող սահմանափակվել: Յուրաքանչյուր փուլ ունի իր հստակ անելիքների հաջորդականությունը, որը հետևողականորեն պետք է հաղթահարել:

Այս թեմայով այսօր բազմաթիվ մարդկանց հետ եմ զրուցել` քաղաքական գործիչների, լրագրողների, պարզապես ակտիվ կամ թեմայի նկատմամբ հետաքրքրություն ներկայացնող քաղաքացիների:

Հասկանալիորեն հարցադրումները բազմաթիվ են, տարբեր սրության, հրատապության և առաջնահերթությունների:

Միայն մի բանի վրա եմ զարմանում, երբ մարդիկ հղում են անում իշխանության տգեղ պահվածքի, օպերատիվ քարոզչական արձագանքի և իրենց հատուկ տհաճ բսռապաշարի վրա:

Իսկ որևէ մեկն ակնկալում էր, որ իշխանությունը «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությունը զուռնա-դհոլով կամ ծափողջյուններո՞վ էր դիմավորելու:

Բա պետք է անհանգստանան, մտահոգվեն, նյարդային լարում ունենան: Ինչի մտահոգվելու բան չունե՞ն, ինչի չգիտե՞ն, թե ինչ են արել մեր երկրի հետ: Լավ գիտեն, դրա համար էլ նյարդային շարժերի մեջ են»,- սոցցանցի իր էջում գրել է Աբրահամյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել