Այսօր` հունիսի 7-ին, Կոմիտասի պողոտայում գործող «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին:
ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ ծեծկռտուք է եղել, որի ընթացքում, ըստ նախնական տվյալների, մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել:
«Կա մեկ ձերբակալված:
Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշել է նա: