Ի՞նչ կենսագրություն ունի 38-ամյա Դավիթ Համբարձումյանը

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին։

Iravaban.net-ը ներկայացնում է նրա կենսագրությունը․

Համբարձումյանը ծնվել է 07.08.1986թ-ին Մասիս քաղաքում:

Գերազանցությամբ ավարտել է Գերասիմ Տոնոյանի անվան միջնակարգ դպրոցը:

2003-2007թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ:

2007-2010թթ. սովորել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով հանրային կառավարման մագիստրոսի աստիճան «Հանրային կառավարում» մասնագիտությամբ:

Դավիթ Համբարձումյանը երկար տարիներ աշխատել է «Գոռ և Դավիթ» ԱԿ/-ում, որպես ընկերության տնօրեն:

2011թ-ից աշխատել է ՀՀ վերահսկիչ պալատում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ:

2014թ-ից եղել է ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի 3-րդ վարչության պետի տեղակալ:

2015թ-ի նոյեմբերից մինչ 2016թ-ի նոյեմբեր ամիսն աշխատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ)-ում որպես ներքին վերահսկողության վարչության պետի տեղակալ:

Դավիթ Մհերի Համբարձումյանին 2012թ-ին շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:

2012թ-ին շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:

2016թ-ի նոյեմբերի 14-ից ստանձնել է համայնքի ղեկավարի պաշտոնը:

Ամուսնացած է, ունի 1 դուստր և 2 որդի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել