Ըստ տուժողի՝ իրեն պատճառվել է 4 հազար եվրոյի վնաս

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ավտոմեքենայից գողության ահազանգը Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին ստացվել էր մայիսի 31-ին: Հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ գիշերը գողացել են Լեմկինի փողոցում կայանված իր «Մերսեդեսի» պահեստային անվադողի պաշտպանիչը՝ պատճառելով 4000 եվրոյի վնաս:

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք տվին օրեր անց։ Պարզվեց, որ գողությունը կատարել է 30-ամյա մի երիտասարդ: Նա հունիսի 4-ին Նորագավիթի 10-րդ փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել ու ներկայացվել է տարածքային նախաքննական մարմին։

Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել