Մայիսի 19-ին՝ ժամը 23․10-ին, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում իրար էին բախվել «Օպել» և «ՎԱԶ» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «ՎԱԶ»-ի վարորդը վրաերթի էր ենթարկել 57-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Հունիսի 4-ին 57-ամյա Գայանե Մ.-ն բուժհաստատությունում մահացել է: Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: