Նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 5-ին հրամանագրեր է ստորագրել, համապատասխան որոնց՝
Աշոտ Սմբատյանը հետ է կանչվել Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Հայկակ Արշամյանը նշանակվել է Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուդապեշտ)։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը, համատեղության կարգով, նշանակվել է Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին)։