Մենք շարունակելու ենք բոլոր թալանվածները հատիկ-հատիկ վերադարձնել, ուրիշ տարբերակ չկա, ոնց որ ասւոմ են՝ «ոչ մի մուկ և ոչ մի ձուկ չի պլստալու, արդեն չեն պլստում»․ կառավարության հունիսի 5-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անդրադարձավ ՍԴ որոշմանը․ «Վերջերս շատ քննարկեցին և շահարկեցին, որ հեսա բոլոր հայցերը հերթով հետ կվերցնեք, կհրաժարվեք, ուղղակի ուզում էի նշել՝ այս պահին 152 հայցադիմում ունենք դատարանում, և 5 հայցադիմումների վերաբերյալ ունենք կայացված դատական ակտեր, բայց դեռևս օրինական ուժի մեջ չեն մտել։ Ընդհանուր հայցագինը մոտավորապես 6 միլիարդ դրամ է»։
Փաշինյանն ասաց՝ ՍԴ որոշմամբ արձանագրվեց՝ համակարգը սահմանադրական է, և, այնուամենայնիվ, որոշակի հայցերից անհրաժեշտություն կառաջանա հրաժարվելու․ «Դա իրավական գործընթաց է, և ընդհանուրի մեջ էական տոկոս չի լինի, էլ չեմ ասում, որ նոր կարգավորումը խոչընդոտ չի դառնա արդեն ՍԴ-ի սահմանած շրջանակում վերադառնալ այդ հարցին և պաշտոնավարման հետ ուղիղ կապի ապացուցման պարագայում այդ նույն հարցերին անդրադառնալ»։
Մանրամասները՝ տեսանյութում։