«Սրանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի անունը հնչի, ասելու եմ՝ կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը»․ Փաշինյան

Մենք պաշտոնապես չենք արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է, և դա արձանագրված է դատարանի որոշմամբ․ կառավարության հունիսի 5-ի հերթական նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ Քոչարյանն իր դեմ կաշառքի գործով համաձայնվել է վաղեմության ժամկետն անցնելու հիմքով այն կարճելուն. «Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ ինքը խոստովանում է, որ կաշառակեր է։ Հիմա ՀՀ դատական համակարգը պաշտոնապես արձանագրել է, որ ՀՀ երկրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը կաշառակեր է»,- ասել է վարչապետը։

Նա նաև նշել է, թե այսուհետև, երբ ինքը ելույթ ունենա, և հնչի Քոչարյանի անունը, ասելու է՝ «կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել