«Ժամանակ»-ը զրուցել է ֆինանսների նորանշանակ փոխնախարար Արմեն Հայրապետյանի հետ:
–Քանի որ կենսաթոշակային հարցը շատ ակտուալ է, ուզում եմ հարցնել՝ ի վերջո, գործատուները կարո՞ղ են մինչ ՍԴ նիստը պահումներ չանել, քանի որ ՍԴ աշխատակազմի ղեկավարը հայտարարում է, որ օրենքով արգելված է նախորդ աշխատավարձերից պահումներ անել, իսկ ԿԲ–ն ասում է՝ հետո ստիպված կլինեք միանվագ վճարել:
-Խնդիրը հետևյալն է. օրենսդրությամբ բոլոր այն դրույթները, որոնք արգելված չեն կիրառելու տեսանկյունից, գործում են, և եթե նայենք գործող դրույթներով, համապատասխան հոդվածն ասում է՝ գործատուն պարտավոր է հաշվարկել, գանձել վճարել: Պատասխանատվությունը դա չկատարելու համար հանված է՝ ըստ Սահմանադրական դատարանի կայացրած որոշման:
–Ասել է թե՝ գործատուները կարո՞ղ են պահումներ չանել և գումար չգանձել:
-Ես չեմ մեկնաբանում, ես ասում եմ այն, ինչ օրենսդրության տրամաբանությունն է: Կա կարգ, որ ասում է՝ պետք է երթևեկել, էս պայմաններով, և կա մի այլ կարգ, որ ասում է՝ ձեզ կպատժեն, եթե դուք խախտեք ինչ-ինչ կանոններ: Հիմա Դուք կարող եք անկարգ վարեք ու չպատժվեք, մյուսը կարող է կարգով վարի, մի անգամ խախտում անի, պատժվի: Այս տրամաբանության մեջ ճիշտը կարգով-կանոնով շարժվելն է, որ հետագայում անորոշությունը ի վնաս քեզ չանդրադառնա:
–ՍԴ ներկայացուցիչը հայտարարում է, որ դա չի կարող ի վնաս որևէ մեկի անդրադառնալ, որովհետև հետադարձ ուժ չունի, և օրենքով նախորդ ամսվա աշխատավարձից որևէ մեկը չի կարող պահումներ անել:
-ԱԺ-ն ընդունել է փաստաթուղթ, որով ասում է, որոշակի խաղի կանոններով պետք է խաղաք, սակայն ՍԴ-ն ասում է, որ եթե Դուք խաղից շեղվեցիք, Ձեր նկատմամբ պատասխնատվություն չի կիրառվում:
Մարինե Խառատյանի հարցազրույցը փոխնախարարի հետ ամբողջությմաբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: