ԲԴԽ-ն հրապարակեց դատավորների վերաբերյալ որոշումները

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հունիսի 2-ին, հրապարակեց դատավոր Արմինե Սաֆարյանի և Նաիրա Հովսեփյանի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունների վերաբերյալ որոշումները։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Սաֆարյանի միջնորդության մեջ նշվում էր, որ վերջինս դատական գործն իրեն հանձնված լինելու պայմաններում 2 տարի 5 ամսվա ընթացքում միջոցներ չի ձեռնարկել գործի ընթացքը լուծելու, դատավարական գործողություններ իրականացնելու համար։

Նաիրա Հովսեփյանի վերաբերյալ կարգապահական վարույթը կապված է դատավորի կողմից քաղաքացիական գործով դատական ակտ ուշացնելու հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել