Հանրապետության տոնի առթիվ ծառայողական պարտականությունները և հանձնարարականները բարեխղճորեն կատարելու համար քրեակատարողական ծառայության մի շարք քաղաքացիական և քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվել են խրախուսանքի տեսակներ:
Այս մասին հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից։
Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը քրեակատարողական ծառայողներին պարգևատրել է կրծքանշաններով և պատվոգրերով։ Կիրառվել են նաև խրախուսանքի այլ տեսակներ: Պատվոգրեր են հանձնվել նաև մի խումբ քաղաքացիական ծառայողների Ծառայության գլխավոր քարտուղար Տիգրան Իգիթյանի կողմից։
Ծովինար Թադևոսյանը շնորհավորել է ներկաներին Հանրապետության տոնի առթիվ, մաղթել նրանց պատվով և պետականամետ ծառայություն՝ ի շահ հասարակության և պետության։





