Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և ՆԳ նախարարին փորձություններով լի ժամանակահատվածում ինձ այս կարևոր պաշտոնը վստահելու համար․ Արամ Հովհաննիսյան

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը ծառայությունից ազատվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի ծառայողներ,

Ծառայությունից ազատվելու վերաբերյալ դիմում եմ ներկայացրել։
Ոստիկանությունում ծառայությանս երեք տասնյակից ավելի տարիների ընթացքում ձեզանից շատերի հետ երկար ճանապարհ եմ անցել՝ պայքարելով հանցավորության դեմ, ապահովելով երկրի ներքին կայունությունը, պաշտպանելով հասարակական կարգը, մեր քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները:

Ոստիկանությունում ծառայությունն ինձ համար կենսակերպ է եղել, կյանքի իրական դպրոց, իսկ լավագույն ձեռքբերումը՝ ձեզ նման գործընկերներ ունենալը: Միասին բազում դժվարությունների ու փորձությունների միջով ենք անցել, ունեցել ենք նշանակալի ձեռքբերումներ: Սիրով ու պատրաստակամորեն մեր փորձն ու ձեռք բերած գիտելիքներն ենք փոխանցել երիտասարդ կադրերին:
Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և ՆԳ նախարարին փորձություններով լի ժամանակահատվածում ինձ այս կարևոր պաշտոնը վստահելու համար։

Շնորհակալություն բոլորիդ: Աշխատանքային հաջողություններ ու անձնական երջանկություն եմ մաղթում:

Արամ Հովհաննիսյան
ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ,
ոստիկանության գեներալ-մայոր»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել