Արամ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 2-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետով և 2-րդ մասով, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արամ Հովհաննիսյանին ազատել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից»:

Արամ Հովհաննիսյանը պաշտոնից ազատվել է երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ՝ անձնական նախաձեռնությամբ` գրավոր զեկուցագրի հիման վրա։

Ներկայացնում ենք Արամ Հովհաննիսյանի կենսագրությունը։

Արամ Հովհաննիսյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1966 թ. նոյեմբերի 7, Արտաշատ

Կրթություն

  • 1993 թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը:

1985-1987 թթ. ծառայել է Զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

  • ՀՀ Վարչապետի 2023 թ. հունվարի 9-ի որոշմամբ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ:
  • 2020-2023 թթ.՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ:
  • 2019-2020 թթ.՝ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ:
  • 2018-2019 թթ.՝ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ:
  • 2016-2018 թթ.՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետ:
  • 2014-2016 թթ.՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի պետ:
  • 2012-2014 թթ.՝ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի պետ:
  • 2008-2012 թթ.՝ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետ:
  • 2007-2008 թթ.՝ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ:
  • 2002-2007 թթ.՝ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ։
  • 2000-2002 թթ.՝ Արտաշատի ՆԳ բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպերլիազոր։
  • 1993-2000 թթ.՝ Արտաշատի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր:
  • 1991 թ. ազատվել է ՆԳ մարմիններում ծառայությունից:
  • 1990-1991 թթ.՝ Արտաշատի ներքին գործերի բաժնի պարեկապահակետային ծառայության միլիցիոներ:

Պարգևատրվել է՝

  • ԼՂՀ Նախագահի հրամանագրով՝ 2002 թ. Մարտական ծառայության մեդալով:
  • ՀՀ Նախագահի հրամանագրերով՝ 2010 թ. Մարտական ծառայության մեդալով, 2016 թ.՝ «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով:
  • Պարգևատրվել է նաև ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների մեդալներով ու կրծքանշաններով:

Ամուսնացած է, ունի երեք որդի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել