Ավտովթար «Դիտակետ» կոչվող տարածքի մոտակայքում, վարորդը և 4 ուղևոր տեղափոխվել են բժշկական կենտրոն

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հունիսի 1-ին, ժամը 14:08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթևի վանքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հալիձոր գյուղի «Դիտակետ» կոչվող տարածքի մոտակայքում «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ժայռին, ինչի հետևանքով վարորդը և 4 ուղևոր ստացել են մարմնական վնասվածքներ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ցուցաբերել համապատասխան օգնություն արգելափակված քաղաքացուն։ Բոլոր տուժածներին մոտեցրել են շտապօգնության մեքենային․ վերջիններս տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել