Անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակը՝ առաջիկա օրերին

Երևան քաղաքում՝ հունիսի 1-ի ցերեկը, 2-ին, 5-ի և 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 3-4-ին գիշերը և կեսօրից հետո, 5-ի և 6-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Հանրապետության տարածքում` հունիսի 1-ի ցերեկը, 2-ի, 5-ի և 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 2-ին և 5-6-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, հունիսի 3-4-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Հունիսի 3-4-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, հունիսի 3-4-ին կնվազի 3-5 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել