Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայիսի 27-ին որոշում է ընդունել, որով Ջեննի Հովսեփյանին նշանակել է «Դավթաշեն» առողջության կենտրոն փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնում՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար։
«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և հիմք ընդունելով Երևանի «Դավթաշեն» առողջության կենտրոն փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության 8.1-րդ կետը, 8.3-րդ կետի 7-րդ ենթակետը, ինչպես նաև Ջեննի Հովսեփյանի անձնական դիմումը՝
1. Ջեննի Աշոտի Հովսեփյանին` 2025 թվականի մայիսի 27-ից նշանակել Երևանի «Դավթաշեն» առողջության կենտրոն փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնում՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցվելը:
2. Աշխատավարձն՝ ըստ հաստիքացուցակի»,-նշվում է որոշման մեջ:
Ավելի վաղ Հովսեփյանն ազատվել էր նույն կենտրոնի տնօրենի պաշտոնից։