Մայիսի 31-ին, ժամը 00:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի գործարաններից մեկի մոտակայքում հրդեհ է նկատվում։
Այս մասին հայտնում են փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վարդանանց 2/51 հասցեի մոտակայքում գտնվող նախկին արտադրամասերից մեկի մոտակայքում չշահագործվող ինքնաշեն փայտյա ավտոտնակ և ինքնաշեն տնակ (միասին մոտ 48 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։58-ին, մարվել՝ 02։02-ին։ Այրվել են տնակն ու ավտոտնակը։
Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ: