Փաշինյանի գրառումը սահմանադրական կարգի տապալման նախապատրաստություն է. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Եկեղեցու նվիրապետների նկատմամբ՝ բացառիկ ցինիզմով համեմված երկօրյա հարձակման գագաթնակետը եղավ Եկեղեցին փաստացի բռնազավթելու մտադրության մասին Նիկոլ Փաշինյանի գրառումը։ Այս մասին գրել է Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը։

«Հայտարարում ենք, որ այդ գրառումն ինքնին հանդիսանում է Սահմանադրական կարգի տապալման նախապատրաստություն, քանի որ պետությունից Եկեղեցու անջատ կարգավիճակը ՀՀ Սահմանադրական կարգի հիմունքներից մեկն է։ Այսպիսով, նշված անձը թույլ է տվել քրեորեն հետապնելի ծանրագույն հանցանք։

Այնուհանդերձ, անիմաստ ենք համարում այդ հարցով հանցագործության մասին հաղորդում ներկայացնելը, քանի որ բազմիցս համոզվել ենք իրավասու կառույցների քաղաքական սպասավորության մեջ։

Միաժամանակ, կոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքացիներին, հատկապես՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներին, բոլոր միջոցներով հանդես գալ ՀՀ Սահմանադրական կարգի և Ազգային Եկեղեցու պաշտպանությամբ»,– ասվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել