«Մասնագիտական գիտելիքներ, բովանդակային և դիզայներական լուծումներ, մեծ էներգիա»․ ՀԱՊՀ նորաբաց լաբորատորիան հնարավորություն կտա կրթել և պատրաստել պահանջված շրջանավարտներ

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը cadence «Քեյդընսի» և cisco «Սիսքո» կազմակերպությունների հետ համատեղ և «Արփա հիմնարկ» բարեգործական կազմակերպության աջակցությամբ հայտարարեց ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիայի բացման մասին։

Լաբորատորիան ուսանողներին հնարավորություն կընձեռի ստանալ հասանելություն համաշխարհային դասի մի ծրագրային գործիքակազմի, որով մշակվում են զանազան արդյունաբերական լուծումներ միջազգային հանրահայտ կազմակերպությունների կողմից էլեկտրոնային արդյունաբերության տարբեր ոլորտներում:

Պոլտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը շնորհավորեց բոլոր նրանց, ովքեր հոգատարությամբ են մոտեցել այս գործընթացին․ նշեց՝ այս լաբորատորիայում շատ մեծ էներգիա, մասնագիտական գիտելիքներ, բովանդակային և դիզայներական լուծումներ են դրվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել