Տղամարդը բարձրացել է քեռորդու տան կտուր, կատարել է խոշոր չափերի գողություն

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վահրամ․ Խ․-ն 2024 թվականի փետրվարին, երեկոյան ժամը 18:00-ից 19:00-ն ընկած ժամանակահատվածում, գնացել է իր քեռորդու՝ Վ. Մ․-ի տան մոտ, նկատելով, որ բնակարանի լույսերը հանգած են, պարսպի վրայով բարձրցել է տանը կից ավտոտնակի տանիքի վրա, այնտեղից էլ՝ տան տանիքի, որտեղից էլ առկա պատուհանից ապօրինի մուտք է գործել հիշյալ բնակարանի կտուր, այնտեղից գողացել է ապակյա տարայում գտնվող խոշոր չափերով՝ 1.577.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ, ոսկյա զարդեր, որոնք հետագայում 680.000 ՀՀ դրամ գումարով վաճառել է Երևան քաղաքի մետրոպոլիտենի «Սանսունցի Դավիթ» կայարանի անցումի վերջնամասում՝ իրեն անծանոթ անձի:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Գործը դատարան է ստացվել ապրիլի 8-ին և մակագրվել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վ․Մելքոնյանին։

Վահրամ․ Խ․-ին մեղադրանք է առաջադրվել է Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Այն է՝ գողությունը, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով։

Մայիսի 15-ին հրապարակվել է դատարանի վճիռը, ըստ որի՝ Վահրամ Խ․-ն մեղավոր է ճանաչպել և դատապարտվել 4 տարի ազատազրկման։ Պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 4 տարի փորձաշրջան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել