Շտապօգնության բժիշկներն ու վարորդները մի խումբ անձանց կողմից բռնության են ենթարկվել

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Շտապօգնության» ՓԲԸ-ի բժիշկներն ու վարորդները ենթարկվել են բռնության մի խումբ անձանց կողմից՝ Պարոնյան և Լեո փողոցների հատման հատվածում։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Երևանի քաղաքապետարանը խստորեն դատապարտում է բուժաշխատողների և առողջապահական ծառայության աշխատակիցների նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն։

Նրանք ամեն օր փրկում են կյանքեր, հաճախ՝ վտանգելով սեփական անվտանգությունը։

Նման վերաբերմունքը ոչ միայն անընդունելի է, այլ նաև արժանի է ամենախիստ իրավական գնահատականին»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել